«Իմ քայլը հանուն Լոռու մարզի»

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ` «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» կարգախոսով, տեղական և արտասահմանյան գործարարների և դոնորների ներգրավման, տարածաշրջանի տնտեսության և տեղական համայնքների զարգացման նպատակով Վանաձորում անցկացվեց գործարար համաժողով: «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» նախաձեռնության շրջանակներում, 2019 թ. Փետրվարի 23-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում անցկացվեց ներդրումային նախագծերի վերաբերյալ բիզնես-ֆորում և տեղական արտադրության EXPO ցուցահանդես: Միջոցառմանը մասնակցեցին հաստատված և սկսնակ ձեռնարկատերեր, հասարակական կազմակերպություններ և այլ հաստատություններ: Ֆորումի ընթացքում Archidutch և ArDesk ընկերությունները պարգևատրվեցին «Լավագույն 4 ներդրողների» գնահատմամբ, և երկուսն էին մի քանի ընկերություններից, որ հետաքրքրություն էին առաջացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ, նա այցեց Archidutch-ի և ArDesk-ի գրասենյակները և անձամբ ծանոթացավ աշխատանքային գործընթացին: Արդյունքում ՀՀ վարչապետի կողմից Archidutch-ը և ArDesk-ը արժանացան հարգանքի և պետական աջակցության, ինչը հետագայում կնպաստի ընկերության գաղափարախոսության իրականացմանը: Եվ իհարկե, Լոռու մարզը տնտեսության և կրթության տնտեսության և կրթության զարգացում կապրի, կստեղծվի աշխատաշուկա: ICN Group-ը Նիդերլանդներում 3 ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաներ) լիդերներից մեկն է ճարտարապետության, նախագծման և մոդելավորման ոլորտում՝ ավելի քան 25 տարվա աշխատանքային փորձով և BIM-ի (Կառույցների ինֆորմացիոն մոդելավորման) գիտելիքներով: ICN Group-ի փորձը և գիտելիքները կօգտագործվեն Հայաստանում Archidutch ընկերության աշխատակիցների կողմից: ArDesk-ը ներկայումս Հայաստանում որպես Autodesk դիլեր միակ պաշտոնական ներկայացուցիչն է: Ardesk-ը ներկայացնում է Հայաստանում HP ընկերության սարքավորումները, Autodesk-Revit, Inventor, 3DS Max դասընթացները: Պետք է նշել, որ Վանաձորը ներդրող Նատաշա Միրզոյանցի մայրենի քաղաքն է: Նա 13 տարեկանում Վանաձորից մեկնել է Նիդերլանդներ և միշտ ցանկացել է վերադառնալ հայրենիք և նպաստել քաղաքի զարգացմանը: Այսպիսով, չնայած Վանաձորում բիզնես ներդրումների համար բարենպաստ պայմաններ չլինելուն, չնայած տարածաշրջանում առկա բազմաթիվ խնդիրներին, Archidutch և ArDesk ընկերությունները սկսեցին իրենց բիզնեսը հայրենի քաղաքում: Ընկերության գործունեության նպատակն է հոլանդական փորձը փոխանցել հայ ճարտարապետներին, բարձրացնել կրթական մակարդակը այս ոլորտում, տալ նրանց անվճար կրթության հնարավորություն: ArDesk ընկերությունը արդեն համագործակցում է Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Վանաձորի մասնաճյուղի հետ: Համալսարանի ուսանողները հնարավորություն կունենան անվճար դասընթացներ անցնել ճարտարապետության, դիզայնի և մոդելավորման ոլորտներում՝ Autodesk-Revit դասընթացի շրջանակներում: Ներկայումս Archidutch և ArDesk ընկերությունների աշխատակիցների մեծամասնությունը վերոհիշյալ համալսարանի ուսանողներ են: Արդյունքում, Լոռու մարզի համար կարելի է լուծել որոշ կարևորագույն հարցեր: BIM-ի, 3D մոդելավորման գիտելիքները բարձր պահանջարկ ունեն եվրոպական շուկայում: Մենք հավատում ենք, որ կրթված ուսանողները և աշխատակիցները մեր ուժն են եվրոպական շուկայում նոր հարթակ ունենալու համար: Մեր քաղաքի բարձր որակավորում ունեցող մասնագետները կաշխատեն իրենց քաղաքում, իսկ դեպի մայրաքաղաք և արտերկիր կենտրոնացումը կկրճատվի:
...
AmCham-ի և ArchiDutch-ի ոսկե համագործակցությունը
ArchiDutch-ը Հայաստանում իր գործունեության 2 տարիների ընթաց
...
ArchiDutch-ը բացում է իր նոր մասնաճյուղը Հայաստանում
2018 թ. Նոյեմբերի 1-ին, Նիդերլանդներում հիմնադրված ArchiDutch-ը
...
ArchiDutch մոդելավորման դասընթացը հաջողվեց
Այս շաբաթ ArchiDutch-ը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի (ՎՏԿ)
...
ArchiDutch-ն ընդլայնվում է և բացում նոր գրասենյակ Երևանում
ArchiDutch-ն արագորեն զարգանում է․ շինարարական խորհրդատվու
...
Roycon-ը համագործակցում է ArchiDutch-ի հետ` ավելի արագ և արդյունավետ մոդելավորելու համար
Roycon Installaties-ի պատվերով ArchiDutch-ը ստեղծել է հոլանդական և բել
All rights reserved ArchiDutch.com