Արդյո՞ք բավական կանաչ ես:
Բոլորին հայտնի փաստ է այն, որ Հայաստանը շինարարական գերակտիվ առօրյա ունի: Ամեն օր երկրի որևէ մի անկյունում նոր շենքի կառուցման աշխատանքներ են սկսում: Բոլորին հայտնի փաստ է այն, որ Հայաստանը շինարարական գերակտիվ առօրյա ունի: Ամեն օր երկրի որևէ մի անկյունում նոր շենքի կառուցման աշխատանքներ են սկսում: Եվ գաղտնիք չէ այն, որ այդ աշխատանքների ավարտին փողոցներում և կանաչապատ տարածքներում հաճախ մեծաքանակ շինաղբ է հավաքվում, իսկ շինարարության ընթացքում էլեկրտրաէներգիայի և ջրի սպառումը իրականացվում է ոչ խնայողաբար:
Արդյունքում, ոչ օպտիմալ և չմտածված պլանավորման և հաշվարկների պատճառով, յուրաքանչուր կառուցվող շենք վնասում է մեզ շրջապատող շրջակա միջավայրը:
Բայց, չէ՞ որ ամեն ինչ իր լուծումը ունի:
Ժամանակին համընթաց առաջ է եկել “Կանաչ շինություն” հասկացությունը, ինչն իր մեջ ներառում է՝
- կայուն շինանյութերի օգտագործում,
- վերականգնվող և ոչ թունավոր ռեսուրսների օգտագործում,
- աղբի, էլեկտրաէներգիայի, ջրի և ինքնապաշտպանության կառավարման մեթոդների ճիշտ կիրառում:
Արտասահմանյան բազմաթիվ երկրներում լայն տարածում է գտել ճարտարապետության հենց այս ճյուղը՝ կանաչ շինությունը, որը վերաբերում է ինչպես կառույցին, այնպես էլ շենքի կենսապահովման ողջ ընթացքում շրջակա միջավայրի համար պատասխանատու և ռեսուրսներով արդյունավետ գործընթացների կիրառմանը. պլանավորումից մինչև նախագծում, շինարարություն, շահագործում, սպասարկում, վերանորոգում և քանդում:
Այսպիսով, բնակչության ուշադրությունը նման հեղափոխական գաղափարին կենտրոնացնելու համար, Արխիդաչը որոշեց մեկնարկել տեղեկացվածության բարձրացման արշավ, որին մասնակից կլինեն այն “Հայաստանաբնակ” կազմակերպությունները, որոնք գործունեություն են ծավալում իրենց համար կառուցված շենքերում: Այս ընթացքում հնարավորություն կունենանք ծանոթանալու այն շենքեր պատմություններին, որոնք կառուցվել են, ինչ-որ տեղ, արտասահմանյան ստանդարտներով և շրջակա միջավայրի կայունությանն են նպաստել:
Արշավի առաջխաղացումը ապահվվելու է սոցիալական հարթակներում, ինչպես նաև լուսաբանվելու է լրատվամիջոցներում:
Ոգեշնչման աղբյուրը Նիդերլանդներում գտնվող The Edge (Եզր) գրասենյակային շենքն է, որը դասվել է աշխարհի ամենականաչ շենքերի շարքում:
Մենք հվատում ենք, որ միտքը ուժեղ գործիք է, որին հավատալու դեպքում իրականությանը ավելի մոտ ենք դառնում: