AmCham-ի և ArchiDutch-ի ոսկե համագործակցությունը

ArchiDutch-ը Հայաստանում իր գործունեության 2 տարիների ընթացքում վստահելի գործընկերներ է ձեռք բերել: Այդ գործընկերների ցանկում իր պատվավոր և կարևոր տեղն է գտել AmCham-ը՝ Հայաստանում ամերիկյան առևտրի պալատը : ՀԱԱՊ-ը կամ AmCham-ը Հայաստանում 2000թ.-ից գործող խոշորագույն, բազմամյա փորձով և ազդեցիկ առաջատար բիզնես ասոցիացիա է, որի նպատակն է զարգացնել ԱՄՆ - Հայաստան տնտեսական և առևտրային կապերը: ՀԱԱՊ-ը միավորելով 140-ից ավել անդամներ տնտեսության տարբեր ոլորտներից՝ աշխատում է բարելավել գործարար միջավայրը՝ շահերի պաշտպանության և լոբբինգի միջոցով՝ ներդրումների համար բարենպաստ էկոհամակարգ ստեղծելու նպատակով: ՀԱԱՊ-ի անադամների կազմում ընդգրկված են ամերիկյան, բրիտանական, ֆրանսիական, ինչպես նաև մի շարք այլ եվրոպական երկրների և տեղական փոքր, միջին և խոշոր, բազմաթիվ ընկերություններ:
2020թ.-ից ArchiDutch-ը դարձավ AmCham-ի ոսկե անդամ. արդյունքում ամուր և նպատակային աշխատանքային սկիզբ դրվեց երկու կազմակերպությունների միջև:

Այսօր ArchiDutch-ը մեծ պատասխանատվությամբ հանդես է գալիս որպես AmCham-ի և մեր տեղական շուկայի գործընկերների միջև կապող օղակ, ինչը նպատակ ունի շուկայի առաջխաղացման, առկա խնդիրների բարձրացման՝ ապահովելով տեղական բիզնեսների գործունեության ավելի բարձր մակարդակ: ArchiDutch և Amcham ոսկե համագործակցությունը կնպաստի աշխատանքային ավելի մեծ տեսահորիզոնի ի հայտ գալուն, ամերիկյան և եվրոպական շուկաներում նոր գործընկեր գտնելուն, համբավ ձեռք բերելուն,ինչն էլ կնպաստի նոր գործնական կապերի և առաջարկների ստեղծմանը:
...
AmCham-ի և ArchiDutch-ի ոսկե համագործակցությունը
ArchiDutch-ը Հայաստանում իր գործունեության 2 տարիների ընթաց
...
ArchiDutch-ը բացում է իր նոր մասնաճյուղը Հայաստանում
2018 թ. Նոյեմբերի 1-ին, Նիդերլանդներում հիմնադրված ArchiDutch-ը
...
ArchiDutch մոդելավորման դասընթացը հաջողվեց
Այս շաբաթ ArchiDutch-ը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի (ՎՏԿ)
...
ArchiDutch-ն ընդլայնվում է և բացում նոր գրասենյակ Երևանում
ArchiDutch-ն արագորեն զարգանում է․ շինարարական խորհրդատվու
...
Roycon-ը համագործակցում է ArchiDutch-ի հետ` ավելի արագ և արդյունավետ մոդելավորելու համար
Roycon Installaties-ի պատվերով ArchiDutch-ը ստեղծել է հոլանդական և բել
All rights reserved ArchiDutch.com