ArchiDutch-ն ընդլայնվում է և բացում նոր գրասենյակ Երևանում

ArchiDutch-ն արագորեն զարգանում է․ շինարարական խորհրդատվություն և ծրագրերի կառավարում իրականացնող այս երիտասարդ ընկերությունն ընդլայնում է իր գործունեությունը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում բացվող նոր լրացուցիչ գրասենյակում: Այս տարի առավել կարևոր նշանակություն կունենա ArchiDutch-ի Երևանի մասնաճյուղի բացումը: Որպես ճարտարապետության, ծրագրավորման և ենթակապալառուների ծառայություններ մատուցող, ArchiDutch-ն իր գործունեությունը սկսել է ութ ամիս առաջ Վանաձորում: «Մենք Վանաձորում բացում ենք նոր աշխատատեղեր և շարունակում ենք խթանել այս տարածաշրջանի տնտեսական զարգացումը», ասում է ArchiDutch-ի հիմնադիր տնօրեն Նատաշա Միրզոյանցը: Նատաշան ծնվել և մեծացել է Վանաձորում և վերջին 25 տարվա ընթացքում ապրել է Հոլանդիայում։ «Մենք մեծ նվիրումով մատուցում ենք որակի և անձնական մոտեցման վրա հիմնված ծառայություններ», ասում է Նատաշան։ «Մեր նվիրման շնորհիվ ArchiDutch-ը զարգացել և դարձել է միջազգային նախագծեր իրականացնող լիարժեք ճարտարապետական կազմակերպություն։ 20-ից ավել կառույցների մոդելավորողներ և ճարտարագետներ, մասնագիտացած 3D նախագծման և Կառույցների ինֆորմացիոն մոդելավորման (BIM) մեջ, ներգրավված են հայկական և հոլանդական բազմաթիվ նախագծերում»։ Այս մասնագետների համար պատշաճ աշխատանքային պայմաններ ստեղծելու նպատակով ArchiDutch-ը նոր գրասենյակային տարածք է վարձակալում Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում։

Ընդլայնվելով դեպի Հայաստանի մայրաքաղաք

Երևանի կենտրոնում ArchiDutch-ի հաջորդ մասնաճյուղի բացումը նախատեսված է այս տարվա սեպտեմբերին։ Գրասենյակի թիմի ղեկավարը երիտասարդ և փորձառու ճարտարապետ է՝ նախագծման նորարար մեթոդների և ճարտարապետության նկատմամբ մեծ սիրով լեցուն։ Նա Նիդերլանդերում գտնվող մեր գլխամասային գրասենյակում BIM-ի, 3D նախագծման և կայուն շինության վերապատրաստման դասընթացներ կանցնի։ Նատաշա Միրզոյանցը նշում է՝ «Մենք բարձր ենք գնահատում այն փաստը, որ մեր գործունեության ընդլայնումը մեզ տանում է Հայաստանի տնտեսական կենտրոն։ Հպարտությամբ նկատում ենք, որ Վանաձորում և Երևանում ապրող տաղանդավոր և հավակնոտ երիտասարդներ նպաստում են իրենց քաղաքների և երկրի զարգացմանը: Միասին մենք կհասնենք տպավորիչ արդյունքների»։
...
AmCham-ի և ArchiDutch-ի ոսկե համագործակցությունը
ArchiDutch-ը Հայաստանում իր գործունեության 2 տարիների ընթաց
...
ArchiDutch-ը բացում է իր նոր մասնաճյուղը Հայաստանում
2018 թ. Նոյեմբերի 1-ին, Նիդերլանդներում հիմնադրված ArchiDutch-ը
...
ArchiDutch մոդելավորման դասընթացը հաջողվեց
Այս շաբաթ ArchiDutch-ը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի (ՎՏԿ)
...
ArchiDutch-ն ընդլայնվում է և բացում նոր գրասենյակ Երևանում
ArchiDutch-ն արագորեն զարգանում է․ շինարարական խորհրդատվու
...
Roycon-ը համագործակցում է ArchiDutch-ի հետ` ավելի արագ և արդյունավետ մոդելավորելու համար
Roycon Installaties-ի պատվերով ArchiDutch-ը ստեղծել է հոլանդական և բել
All rights reserved ArchiDutch.com