Roycon-ը համագործակցում է ArchiDutch-ի հետ` ավելի արագ և արդյունավետ մոդելավորելու համար

Roycon Installaties-ի պատվերով ArchiDutch-ը ստեղծել է հոլանդական և բելգիական 60 Albert Heijn սուպերմարկետների 3D մոդելներ` կլիմայի վերահսկման համակարգեր տեղադրելու համար։ Դրանք ներառում են Roycon-ի կողմից ապագայում տեղադրվելիք համակարգերի նախագծերն ու առանձնահատկությունները։ Առաջադրանքը վերաբերում է արդեն գոյություն ունեցող և շինարարական գործընթացում գտնվող կայանների մշակմանը: Roycon Installaties-ը մասնագիտացված է ջեռուցման, օդորակման, արտանետումների կրճատման և սանտեխնիկական համակարգերի կառուցման և սպասարկման ոլորտում: Ընկերության հաճախորդների ցանկում են սուպերմարկետների խոշոր ցանցերը, որոնք համագործակցում են Roycon Installations-ի հետ հուսալիության և անվտանգության գործում մեծ համբավ ունենալու պատճառով։ ArchiDutch-ը հաջողությամբ համագործակցում է Roycon Installaties-ի հետ որպես ArchiDome ընկերության դուստր ընկերություն, որն էլ Նիդեռլանդներում ճարտարապետների և շինարարների համար խորհրդատվության և ծառայությունների փորձառու մատակարար է: Հայաստանում գործող ArchiDutch-ն ունի նախագծողների և Autodesk Revit-ի հավաստագրված մասնագետների թիմ` ճարտարապետական գծագրության և նախագծման բարձրորակ աշխատանքների ապահովման համար: Հետևաբար, ArchiDutch-ը լիովին պատրաստ է արագ և արդյունավետ կերպով նախագծելու Albert Heijn ցանցի կլիմայի կառավարման համակարգերի տեղադրման համար անհրաժեշտ 3D մոդելները:
...
AmCham-ի և ArchiDutch-ի ոսկե համագործակցությունը
ArchiDutch-ը Հայաստանում իր գործունեության 2 տարիների ընթաց
...
ArchiDutch-ը բացում է իր նոր մասնաճյուղը Հայաստանում
2018 թ. Նոյեմբերի 1-ին, Նիդերլանդներում հիմնադրված ArchiDutch-ը
...
ArchiDutch մոդելավորման դասընթացը հաջողվեց
Այս շաբաթ ArchiDutch-ը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի (ՎՏԿ)
...
ArchiDutch-ն ընդլայնվում է և բացում նոր գրասենյակ Երևանում
ArchiDutch-ն արագորեն զարգանում է․ շինարարական խորհրդատվու
...
Roycon-ը համագործակցում է ArchiDutch-ի հետ` ավելի արագ և արդյունավետ մոդելավորելու համար
Roycon Installaties-ի պատվերով ArchiDutch-ը ստեղծել է հոլանդական և բել
All rights reserved ArchiDutch.com