ArchiDutch մոդելավորման դասընթացը հաջողվեց
Այս շաբաթ ArchiDutch-ը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի (ՎՏԿ) իր գրասենյակում կազմակերպել էր Autodesk Revit-ի առաջին դասընթացը: Դասընթացն անցել է սովորելու ցանկություն ունեցող ութ նախագծողների և ճարտարագետների հետ: Նրանք ձեռք են բերում խորը պատկերացում 3-D շենքի նախագծման և կառուցման մասին, սովորում են օգտագործել Autodesk Revit մոդելավորման ծրագրային ապահովումը:
«Մենք կխրախուսենք սովորողներին, ովքեր հաջողությամբ կավարտեն այս դասընթացը, նրանք կմիանան մեր ճարտարագիտական թիմին Վանաձոր քաղաքում»- ասաց ArchiDutch-ի հիմնադիր-տնօրեն Նատաշա Միրզոյանցը: «Այս կերպ մենք կարող ենք արագորեն ընդլայնել մեր գործունեությունը և զարգացնել մեր աշխատուժը Հայաստանում»: