ArchiDutch-ն ընդլայնվում է և բացում նոր գրասենյակ Երևանում
ArchiDutch-ն արագորեն զարգանում է․ շինարարական խորհրդատվություն և ծրագրերի կառավարում իրականացնող այս երիտասարդ ընկերությունն ընդլայնում է իր գործունեությունը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում բացվող նոր լրացուցիչ գրասենյակում: Այս տարի առավել կարևոր նշանակություն կունենա ArchiDutch-ի Երևանի մասնաճյուղի բացումը: Որպես ճարտարապետության, ծրագրավորման և ենթակապալառուների ծառայություններ մատուցող, ArchiDutch-ն իր գործունեությունը սկսել է ութ ամիս առաջ Վանաձորում: «Մենք Վանաձորում բացում ենք նոր աշխատատեղեր և շարունակում ենք խթանել այս տարածաշրջանի տնտեսական զարգացումը», ասում է ArchiDutch-ի հիմնադիր տնօրեն Նատաշա Միրզոյանցը: Նատաշան ծնվել և մեծացել է Վանաձորում և վերջին 25 տարվա ընթացքում ապրել է Հոլանդիայում։
«Մենք մեծ նվիրումով մատուցում ենք որակի և անձնական մոտեցման վրա հիմնված ծառայություններ», ասում է Նատաշան։ «Մեր նվիրման շնորհիվ ArchiDutch-ը զարգացել և դարձել է միջազգային նախագծեր իրականացնող լիարժեք ճարտարապետական կազմակերպություն։ 20-ից ավել կառույցների մոդելավորողներ և ճարտարագետներ, մասնագիտացած 3D նախագծման և Կառույցների ինֆորմացիոն մոդելավորման (BIM) մեջ, ներգրավված են հայկական և հոլանդական բազմաթիվ նախագծերում»։ Այս մասնագետների համար պատշաճ աշխատանքային պայմաններ ստեղծելու նպատակով ArchiDutch-ը նոր գրասենյակային տարածք է վարձակալում Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում։
Ընդլայնվելով դեպի Հայաստանի մայրաքաղաք
Երևանի կենտրոնում ArchiDutch-ի հաջորդ մասնաճյուղի բացումը նախատեսված է այս տարվա սեպտեմբերին։ Գրասենյակի թիմի ղեկավարը երիտասարդ և փորձառու ճարտարապետ է՝ նախագծման նորարար մեթոդների և ճարտարապետության նկատմամբ մեծ սիրով լեցուն։ Նա Նիդերլանդերում գտնվող մեր գլխամասային գրասենյակում BIM-ի, 3D նախագծման և կայուն շինության վերապատրաստման դասընթացներ կանցնի։
Նատաշա Միրզոյանցը նշում է՝ «Մենք բարձր ենք գնահատում այն փաստը, որ մեր գործունեության ընդլայնումը մեզ տանում է Հայաստանի տնտեսական կենտրոն։ Հպարտությամբ նկատում ենք, որ Վանաձորում և Երևանում ապրող տաղանդավոր և հավակնոտ երիտասարդներ նպաստում են իրենց քաղաքների և երկրի զարգացմանը: Միասին մենք կհասնենք տպավորիչ արդյունքների»։