Roycon-ը համագործակցում է ArchiDutch-ի հետ` ավելի արագ և արդյունավետ մոդելավորելու համար
Roycon Installaties-ի պատվերով ArchiDutch-ը ստեղծել է հոլանդական և բելգիական 60 Albert Heijn սուպերմարկետների 3D մոդելներ` կլիմայի վերահսկման համակարգեր տեղադրելու համար։ Դրանք ներառում են Roycon-ի կողմից ապագայում տեղադրվելիք համակարգերի նախագծերն ու առանձնահատկությունները։ Առաջադրանքը վերաբերում է արդեն գոյություն ունեցող և շինարարական գործընթացում գտնվող կայանների մշակմանը:
Roycon Installaties-ը մասնագիտացված է ջեռուցման, օդորակման, արտանետումների կրճատման և սանտեխնիկական համակարգերի կառուցման և սպասարկման ոլորտում: Ընկերության հաճախորդների ցանկում են սուպերմարկետների խոշոր ցանցերը, որոնք համագործակցում են Roycon Installations-ի հետ հուսալիության և անվտանգության գործում մեծ համբավ ունենալու պատճառով։
ArchiDutch-ը հաջողությամբ համագործակցում է Roycon Installaties-ի հետ որպես ArchiDome ընկերության դուստր ընկերություն, որն էլ Նիդեռլանդներում ճարտարապետների և շինարարների համար խորհրդատվության և ծառայությունների փորձառու մատակարար է: Հայաստանում գործող ArchiDutch-ն ունի նախագծողների և Autodesk Revit-ի հավաստագրված մասնագետների թիմ` ճարտարապետական գծագրության և նախագծման բարձրորակ աշխատանքների ապահովման համար: Հետևաբար, ArchiDutch-ը լիովին պատրաստ է արագ և արդյունավետ կերպով նախագծելու Albert Heijn ցանցի կլիմայի կառավարման համակարգերի տեղադրման համար անհրաժեշտ 3D մոդելները: