BIM-ը աշխատանքային մեթոդ է, որը երաշխավորում է շինարարության մասին անհրաժեշտ ամբողջ տեղեկատվության պահպանումն ու հասանելիությունը ցանկացած պահի՝ նախագծումից և շինարարությունից մինչև տեխնիկական սպասարկում և վերանորոգում: Այս տեղեկատվությունը գեներացվում, հավաքվում, օգտագործվում և վերահսկվում է 3D թվային մոդելում։ Միևնույն տեղեկատվությունը հասանելի է շինարարության գործընթացին մասնակցող բոլոր կողմերին։ Այսպիսով, նրանք մշտապես տեղյակ են ընթացիկ վիճակի և հնարավոր փոփոխությունների մասին։
Կայուն շինությունը էկոլոգիապես մաքուր նյութերի և շինարարական նորագույն մեթոդների օգտագործմամբ շենքերի և կառույցների նախագծումն ու կառուցումն է: Այն նվազեցնում է շրջակա միջավայրին հասցվող վնասները։ Պիտանելիության երկար ժամկետ ունեցող շինարարական նյութերն ու բաղադրիչները կարող են կրկին օգտագործվել: Այսպիսով, բացասական հետևանքների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա նվազում է։
Անվանումն ամեն ինչ ասում է. կառույցի շինարարության գործընթացը պետք է լինի վերամշակվող: Վերամշակվող շինության ասպեկտներից մեկը նյութերի կրկնակի օգտագործումն է։ Չնայած նրան, որ այժմ ավելի ու ավելի շատ նյութեր են վերամշակվում, սակայն շինարարության փուլում դեռ մեծ քանակությամբ թափոններ են ձևավորվում։ 100% վերամշակվող շինության գործընթացում այլևս մնացորդային թափոններ չեն մնում: Նյութական և շինարարական յուրաքանչյուր մնացորդ կարող է կրկին օգտագործվել։
ArchiDutch-ը ճարտարապետության, ճարտարագիտության և շինարարության ոլորտներում ավելի քան քսան տարվա փորձ ունեցող գործակալություն է: Մեր յուրահատուկ դիրքը արդյունաբերական աշխարհում և համագործակցային մոտեցումը մեզ թույլ են տալիս ապահովել բարձրորակ խորհրդատվություն և կազմակերպել վերապատրաստումներ հատուկ Ձեր կազմակերպության համար:
BIM-ին և եվրոպական ստանդարտներին
համապատասխան ճարտարապետություն
Կայուն/Վերամշակվող
նախագծում ու շինարարություն
Կանաչապատում
Autodesk-ի կողմից որակավորված
մասնագետների միջազգային թիմ
ArchiDutch-ն իրականացնում է Կառույցների ինֆորմացիոն մոդելավորում (BIM) տարբեր տեսակի նախագծերի համար: BIM-ի առավելությունները շատ են, ինչպես օրինակ` շահագրգիռ կողմերի միջև հաղորդակցութան բարելավում, արդյունավետության բարձրացում, ինչպես նաև ծախսերի և ռիսկի նվազեցում:
BIM-ը մեզ հնարավորություն է տալիս մեր հաճախորդներին մատուցել ավելի արդյունավետ և որակյալ ծառայություններ:
BIM-ի առաջխաղացումը հարակից տեխնոլոգիաներում վերափոխում է շինարարության ոլորտը և բարելավում ArchiDutch-ի ծրագրերի իրականացման գործընթացը: BIM-ը հատկապես վերաբերում է կառուցվող օբյեկտի պարամետրային մոդելին, որը վիրտուալ է և խելացի։ Պարամետրային մոդուլը պարունակում է օբյեկտների, բաղադրիչների և նյութերի մասին ճշգրիտ և ամբողջական տեղեկատվություն:
BIM-ի կարևորությունը համագործակցության դաշտի ստեղծումն է , որտեղ հաճախորդները, նախագծողները, նյութեր արտադրողները և շինարարական ընկերությունները միասին են աշխատում և փորձում են հնարավոր լուծումներով հասնել նպատակին: BIM-ը պարզապես տեխնոլոգիական լուծում չէ, այլ աշխատելաոճ և միասնական գործընթաց, որն ապահովում է ավելի համագործակցային և արդյունավետ աշխատանք։